ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկինոյի 100-ամյակի պաշտոնականն ու ոչ պաշտոնականը

Հայկինոյի 100-ամյակի պաշտոնականն ու ոչ պաշտոնականը
13.04.2023 | 10:32

Ապրիլի 16-ին մեզանում պաշտոնապես կնշվի հայկական կինոյի 100-ամյա հոբելյանը, որի համար հիմք է հանդիսացել Հայկինոյի հիմնադիրներից մեկի՝ Դանիել Դզնունու 1923 թվականի գրությունը՝ հղված Հայաստանի Կենտգործկոմին, որի հիման վրա էլ համապատասխան որոշում է կայացվել:
Իսկ կա՞ն արդյոք փաստեր, կադրեր, որոնք վկայում են, որ կինոնկարահանումները Հայաստանի տարածքում ավելի վաղ են եղել: Իհարկե կան:
Խորհրդային շրջանում համարվել են՝ կարմիր բանակի մուտքը Երևան, իսկ իրականում առաջին կինոկադրերը, որը հիշարժան ու պատմական է՝ դա 1911 թվականին Մատթեոս Բ (Իզմիրլյան) հուղարկավորության արարողությունն է, որը երկար տարիներ համարվում էր կորած:
Հրաշալի մի նախախնամությամբ, ուղիղ տասը տարի առաջ մերձմոսկաովայան Կրասնոգորսկ քաղաքի կինոարխիվում որդիներս՝ Տիգրան և Սամվել Մաթոսյանները, իրենց վավերագրական «Բրյուսով» ֆիլմի համար խրոնիկա փնտրելիս մոնտաժի սեղանի սև ու սպիտակ էկրանին տեսնում են «Պատե» ընկերության ծանոթ էմբլեմը, իսկ հետո վերնագիրը «Էջմիածին», այնուհետ․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի թաղման արարողություն»:
Եվ ահա գտնվում են օպերատոր Դիգմելևի կողմից նկարահանված կադրերը:
Չնայած տևողությունն ընդամենը 28 վայրկյան է, սակայն այդ կադրերի պատմական արժեքը անգնահատելի է, որով էլ լույս է սփռում, որ առաջին կինոնկարահանումը Հայաստանի տարածքում կայացել է 112 տարի առաջ:
Գտնված կադրերի առիթով ուշագրավ փաստ է, որ 2013 թվականին, հանրահայտ կինոռեժիսոր , ՌԴ ժողովրդական արտիստ , արվեստի և գիտության կինեմատոգրաֆիստների Ազգային ակադեմիայի պրեզիդենտ Վ. Ն . Նաումովից «Սինեմատոս» ընկերության հիմնադիրներ Մաթոսյան եղբայրների անունով արժեքավոր մի գրություն է ստացվում, որում այդ գտնված վավերագրության առիթով շնորհակալություն է հայտնվում:
Մնում է ավելացնել, որ այդ կինոկադրերը առաջին անգամ ցուցադրվել են 2014 թվականի հայաստանյան «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում, արժանանալով շնորհակալագրի:
Հազվագյուտ այդ կադրերը եղբայրների կողմից նվիրաբերվել է Հայաստանի ազգային արխիվին , ինչպես նաև Մայր աթոռ Ս. Էջմիածնին:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Լուսանկարում` պատկեր արարողությունից:
Կինոկադրերը կարող եք դիտել այս հղումով`
https://www.youtube.com/watch?v=EfEESZCzte4

Դիտվել է՝ 3678

Մեկնաբանություններ